Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Նոր նախագծով կառավարությունը կկարգավորի դեղերի գները

Նոր նախագծով կառավարությունը կկարգավորի դեղերի գները

Դեղերի մասին բարեփոխված օրենքը բնակչությանը հնարավորություն կտա որակյալ, անվտանգ ու կարգավորված գներով դեղ ձեռք բերել:

 

Որակյալ եւ անվտանգ դեղերով բնակչության ապահովում, դեղերի ֆիզիկական եւ տնտեսական մատչելիություն, դեղերով ապահովման սոցիալական արդարության սկզբունքների ամրագրում, դեղերի տեղական արտադրության խթանում. սրանք դեղերի շրջանառության ոլորտում պետական քաղաքականության կարեւոր ուղղություններն են, որոնք երեկ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած կոլեգիայի նիստում ներկայացրեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նախարարը ոլորտի մի շարք մասնագետներին առաջարկեց դեղագործական ոլորտի կարգավորման օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ կարծիքներ հայտնել: Ըստ պարոն Դումանյանի՝ դեղերի մասին օրենքի նոր նախագիծը քննարկվել է նաեւ դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների, դեղարտադրողների, դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների հետ, որոնց առաջարկների ու դիտողությունների մեծ մասը ներառվել են նախագծում: Բարեփոխված նախագիծը ներկայացրեց առողջապահության նախարարության (ԱՆ) դեղերի փորձագիտական եւ բժշկական տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը: Տիկին Ղազարյանի խոսքերով՝ դեղերի մասին գործող օրենքում մի շարք բացթողումներ, սխալներ ու հակասություններ կան, որոնք դժվարացնում են դեղագործական ոլորտի կարգավորումը. «Գործող օրենքի ամենամեծ թերությունն այն է, որ այսօր դեղագործական ոլորտի կարգավորման միջազգային մի շարք ստանդարտներ՝ դեղերի լաբորատոր, արտադրական, բաշխման գործունեության վերաբերյալ,  օրենքում արտացոլված չեն: Մինչ օրս մենք օրենքում չունենք կեղծ դեղ հասկացության սահմանումը»: Ըստ Լ. Ղազարյանի՝ նոր օրենքում հանվել է դեղատնային կրպակ հասկացությունը. «Գործող օրենքում դեղատունը եւ դեղատնային կրպակն իրարից տարբերվում են միայն «պատրաստում» բառով, այսինքն՝ ստացվում է, որ եթե դեղատունը դեղեր չի պատրաստում, նրան անվանում ենք դեղատնային կրպակ, բայց դա իրականում ճիշտ չէ, քանի որ դեղատնային կրպակները ստեղծվում են միայն առանց դեղատոմսի դեղեր իրացնելու նպատակով: Բոլոր այն կրպակները, որոնք այսօր իրավունք ունեն իրացնել ե՛ւ դեղատոմսով ե՛ւ առանց դեղատոմսի, նպատակահարմար է նրանց կոչել դեղատներ»:

 

Փորձագիտական կենտրոնի փոխտնօրենը անդրադարձավ նաեւ հեռավոր մարզերի բնակչության դեղապահովման խնդիրներին. ոլորտի մասնագետները դեռեւս քննարկում են դեղերի իրացումը մարզերի ամբուլատորիաներին հանձնել-չհանձնելու հարցը: Նշենք, որ նոր նախագիծը սահմանելու է հիմնական դեղերի ցանկ: Դրանք, ըստ տիկին Ղազարյանի, սահմանափակ թվով դեղեր կլինեն, որոնք կապահովեն բնակչության մեծամասնության առողջապահության կարիքները:

 

Նոր օրենքի կարեւոր կետերից մեկն էլ այն է, որ այսուհետ ՀՀ կառավարությունը հանձն է առնում կարգավորել դեղերի գները: Հակառակ դեպքում, Լ. Ղազարյանի համոզմամբ, հնարավոր չէ ապահովել դեղերի մատչելիությունը մեր երկրում: Նախարարի ներկայացմամբ՝ ստորին գին չեն կարող սահմանել, քանի որ դեղի բիզնեսով զբաղվող շատ ընկերություններ երբեմն ժամկետի ավարտի մոտ լինելու պատճառով նույնիսկ ինքնարժեքից էլ ցածր գին են սահմանում, ուստի նպատակահարմար է միայն դեղի գնի վերին սահմանի կարգավորման դրույթ ամրագրել: Գործող օրենքում դեղերի գրանցման ընթացակարգում մի շարք թերություններ կան: Նոր նախագծով, օրինակ՝ դեղի գրանցման, փորձաքննության ժամկետների փոփոխություն է տեղի ունեցել. գործող 180 օրվա փոխարեն սահմանվել է ավելի կարճ ժամանակահատված: Լ. Ղազարյանի խոսքերով՝ այդ փոփոխությունները հնարավորություն կտան երկրում ապահովել նաեւ դեղերի ֆիզիկական մատչելիությունը:

 

Բարեփոխումներից մեկն էլ առողջապահության ոլորտի մասնագետների համար հայերեն լեզվով տեղեկատվության ապահովումն է. «Օրենքի նախագծում առաջարկում ենք դեղի գրանցման ժամանակ թարգմանել բոլոր ներդիրները եւ դեղի ընդհանուր բնութագիրը: ՀՀ-ում գրանցված բոլոր դեղերը իրացման ժամանակ կունենան հայերեն ներդիր»,- նշեց ԱՆ մասնագետը: Ըստ նրա՝ բնակչության անվտանգությունը ապահովելու համար դեղատներում պատրաստվող դեղերի դեղագրությունները պետք է վերահսկվեն: Նախագծով արգելվելու է ներարկրման լուծույթների պատրաստումը հատկապես ներհիվանդանոցային դեղատներում, քանի որ այդ բուժհիմնարկները, Լ. Ղազարյանի խոսքերով, չեն ապահովում պատշաճ արտադրական գործունեության պայմաններ: Չի թույլատրվելու նաեւ տվյալ դեղատանը պատրաստված դեղի իրացումը մեծածախ այլ դեղատներում:

 

Նախագծի՝ դեղերի ներմուծմանը, արտահանմանը, փոխադրմանն ու պահպանմանը նվիրված գլխում նույնպես բարեփոխումներ են տեղի ունեցել: Կկարգավորվի նաեւ մարդասիրական օգնության դեղերի ներկրման գործընթացը: Նոր օրենքով կթույլատրվի մարդասիրական օգնության այն դեղերի ներկրումը մեր երկիր, որոնք գրանցված են այն երկրներում, որտեղից այդ օգնությունը ստանալու ենք. «Հակառակ դեպքում, ինչպես պարոն Դումանյանն է ասում, դա արդեն չի լինի մեզ համար մարդասիրական օգնություն, որովհետեւ մենք հետագայում այդ օգնության ոչնչացման ծախսերը պետք է հոգանք»,- ասաց Լ. Ղազարյանը: Ըստ նրա՝ լիազոր մարմինը հնարավորություն կունենա առանձին հիվանդների համար թույլատրել չգրանցված դեղերի ներկրումը հանրապետություն: Նոր նախագծով նաեւ դեղերի գովազդի խնդիրներն են կարգավորվում. դեղատոմսով դեղերի գովազդը արգելվելու է:

 

Տիկին Ղազարյանի՝ նոր օրենքի նախագիծը հանգամանալից ներկայացնելուց հետո ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը մի կարեւոր դիտարկում արեց: Նա համոզված է, որ դեղի որակը միշտ պետք է վերահսկվի, ուստի առաջարկեց դեղի բիզնեսով զբաղվող տնտեսվարողներին հանել այն ցուցակից, որոնք կառավարության որոշմամբ ազատված են մինչեւ 70 միլիոն դրամ շրջանառություն ունեցող հարկային ստուգումներից. «Դեղը, անկախ նրա սպառման քանակից, մշտական ստուգման ենթակա է, որպեսզի տնտեսվարողը պահպանի դեղի որակը, իսկ սպառողն էլ որակյալ դեղ ձեռք բերի»: Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ հարցը կքննարկեն:

 

Հեղինակ. ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Սկզբնաղբյուր. aravot.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ